Հավերժական քաղաք Հռոմը նշել է իր հիմնադրման 2766-ամյակը (լուսանկարներ)
Հավերժական քաղաք համարվող Հռոմն անցած հանգստյան օրերին նշել է իր հիմնադրման 2766-ամյակը, ինչի կապակցությամբ Իտալիայի մայրաքաղաքը մի քանի հազարամյակ «հետ է գնացել»՝ ներկայացնելով մ.թ.ա. 753 թվականը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, տոնի կապակցությամբ քաղաքի փողոցները զարդարվել են ու լցվել Հին Հռոմի բնակիչների պես հագնված դերասաններով՝ նշելու Հռոմի ծնունդը (Natale di Roma)։
Տոնախմբությունների կենտրոնում Հավերժական քաղաքի հիմնադրման շուրջ հյուսված լեգենդներն են, որոնցից մեկի համաձայն՝ Հռոմի հիմնադիրներն են Մարս աստծո որդիները՝ Ռոմուլուսն ու Ռեմուսը։

























