Աֆղանստանում թուրքերի տեղափոխող ուղղաթիռը ոչ թե ընկել, այլ իջեցվել է. ուղևորներն ու օդաչուներն առևանգվել են (թարմացված)

13:49 • 22.04.13

Աֆղանստանում հարկադիր վայրէջք կատարած քաղաքացիական ուղղաթիռի բոլոր ուղևորների վիճակը լավ է, տեղեկացնում է թուրքական Zaman-ը։

Դիվանագիտական աղբյուրները հերքել են ուղղաթիռի կործանման լուրը՝ նշելով, որ MI-8 տիպի ուղղաթիռը ոչ թե ընկել, այլ հարկադիր վայրէջք է կատարել։


Ուղղաթիռում եղել է 8 թուրք, իսկ երկու օդաչուներից մեկն աֆղանստանցի, մյուսը՝ ռուս։

 

Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սակայն, ուղղաթիռում եղել է 9 մարդ, որոնցից 6-ը թուրք։
 

Հարկադիր վայրէջքից հետո երկու օդաչուներին տարել են անհայտ ուղղությամբ։ Ազգությամբ թուրքերի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հավանաբար նրանք ողջ են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ուղղաթիռը կործանվել է, իսկ դրա ուղևորներին առևանգել են «Թալիբան» շարժման անդամները։
 


15.30 «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները ստանձնել են ուղղաթիռի օդաչուներին և ուղևորների առևանգման պատասխանատվությունը։