Ողջ Եվրոպայից ժամանած նեոնացիստներն Իտալիայում նշել են Հիտլերի տարեդարձը. La Repubblica
Իտալիայի հյուսիսում գտնվող Վարեզեում ամբողջ Եվրոպայից հավաքվել էին բազմաթիվ նեոնացիստներ, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով La Repubblica թերթին:
Հավաքին չկար խմորեղեն, մոմեր, այլ միայն կային վեր բարձրացված ձեռքեր և «Sieg Heil» բացականչություններ: Այս միջոցառման «մեղավորն» էր Ադոլֆ Հիտլերը, և Իտալիայից և Եվրոպայի կեսից եկած սափրագլուխները և այլ նեոնացիստներ նշում էին նրա ծննդյան տոնը: Մալնատեում գտնվող երկաթգծի լքված կայարանը վերածվել է տոների և համերգների կենտրոնի, որը վարձակալել էին « I nostar radis» մշակութային ասոցիացիայի նեոնացիստները: Հիտլերի 124-րդ տարեդարձին այստեղ անցկացվել է մի միջոցառում, որը չէր կարող աննկատ մնալ:
Պաշտոնապես միջոցառումը նվիրված էր Վարեզեի սափրագլուխների միավորման 20 ամյակին, սակայն անցկացման օրը պատահական չէր ընտրված: Բեմում ելույթ են ունեցել նացի-ռոքի հայտնի ներկայացուցիչներ՝ Civico 88, Garrota, Legittima Offesa, Linea Ostile խմբերը, իսկ նրանք ունկնդրելու էին եկել աջ կազմակերպությունների 600-700 անդամներ:
Վարեզեի նեոնացիստներն այս ամենը ձեռնարկել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել Garrota երաժշտական խմբի անդամների տներում, որոնք կապված են «12 շողեր» կազմակերպության հետ: Միջացումը պատասխան է դարձել իրավապահ մարմինների և դատախազության ուժերին: Վարեզեի ոստիկանությունում նշում են, որ միջոցառման կազմակերպիչները ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Osservatorio democratic-ի աշխատակից Ջեննարո Գատոն գտնում է, որ Լոմբարդիա նահանգում զարգացում են ապրում նեոֆաշիստական տրամադրությունները: Նա նշում է, որ նմանօրինակ միջոցառումները հանգեցնում են նրան, որ նահանգը վերածվում է նացիոնալ-սոցիալիստական լաբորատորիայի: Դրա համար նա իշխանություններից խնդրում է, որպեսզի նման միջոցառումները արգելվեն:










