Քաղաքական գործիչները և բիզնեսմենները բոլորից երկար են ապրում. հետազոտություն

22:37 • 22.04.13

Աստղերի կյանքը հնարավոր է ամենևին էլ այն չէ, ինչ ենթադրվում է. գրում է Atlantic-ը՝ հայտնելով, թե աստղերը՝ հայտնի մարդիկ, և այլ զբաղմունքների ու ոլորտների անձինք որքան են ապրում՝ ավստրալացի գինականների ուսումնասիրության հիման վրա:

 

Վերջիններիս ուսւոմնասիրության հիմքում New York Times-ում հրապարակված 1000 մահախոսականներն են, որոնք վերաբերում են 2009-2011թթ-ին:


Ըստ այդմ պարզվում է, որ սպորտի, երաժշտության ու կինոյի ոլորտի ներկայացուցիչները ամենից կարճ տևողությամբ կյանքն ունեն. նրանք «հակված են» մահանալու միջինը 77 տարեկանում:


Սակայն ելույթներով հանդես գալու հետ չկապված ստեղծարար մասնագիտությունների տեր անձինք՝ նկարիչներ, գրողներ, կոմպոզիտորներ, մահանում են միջինը 79 տարեկանում: Ակադեմիկոսներն ու բժիշկները ապրում են մինչև 82 տարեկան:

 

Իսկ ահա ամենաերկարակյացը քաղաքական գործիչներն ու բիզնեսմեններն են՝ միջինը 83 տարվա կյանքով:

 

Պարզվել է նաև, որ նշված մահախոսականների մեծ մասը՝ 813՝ նվիրված է եղել տղամարդկանց: Իսկ ահա կանայք արժանացել են ընդամենը 186 մահախոսականի:
 

Քաղաքական գործիչները և բիզնեսմենները բոլորից երկար են ապրում. հետազոտություն