Mazzanti Evantra V8 սուպերքարը ներկայացվել է Մոնակոյում (լուսանկարներ)
Մոնակոյի հեղինակավոր Top Marques Monaco ցուցահանդեսն ամեն տարի մի հարկի տակ է հավաքում տվյալ տարվա ամենաթանկ ու էքսկլյուզիվ մեքենաներն ու կոնցեպտները, գրում է LuxPlanet-ը։
Իտալական Faralli & Mazzanti ընկերությունն անտաբեր չի մնացել այս միջոցառմանը՝ դրա շրջանակներում պաշտոնապես ներկայացնելով իր նորույթը՝ Evantra V8 սուպերքարը։
Իտալական «գլուխգործոցը» համալրված է 7 լ տարողությամբ V8 շարժիչով։ 100կմ/ժ արագություն զարգացնելու համար մեքենայից պահանջվում է 3 վայրկյան, իսկ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։
Իտալացիները մտադիր են տարեկան ընդամենը 5 մոդել թողարկել՝ պահպանելով մեքենայի էքսկլյուզիվությունը։
Բացի այդ, պատվիրատուն հնարավորություն կունենա սեփական դիզայնով պատվիրել մեքենայի յուրաքանչյուր դետալ։



















