ԼՂՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ վերանշանակվելու կապակցությամբ

18:42 • 22.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

 

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կարեն Միրզոյանն իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, վստահություն է հայտնել, որ Էդվարդ Նալբանդյանի ջանքերի շնորհիվ փոխգործակցությունը ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավելի կընդլայնվի ի շահ համահայկական նպատակների իրականացման: