Այսօր Երկրի միջազգային օրն է
Մայր Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, մեր ընդհանուր տան օրն է, գրում է calend.ru-ն։
Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 63-րդ նիստի ժամանակ՝ 2009թ. ապրիլի 22-ին, և նշվում է 2010 թվականից սկսած։
Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ Հարավային կիսագնդում՝ աշնանը։ Այս համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը Երկրի, նրա շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը գրավելն է։










