Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

14:50 • 22.04.13

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-26-ը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

 

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։
 

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։