Նիգերիայում իսլամիստների ու կառավարական զորքի բախումների հետևանքով 185 մարդ է զոհվել է

08:39 • 22.04.13

Նիգերիայում կառավարական զորքերի և երկրի հյուսիս-արևմուտքում ապստամբների միջև բախումների հետևանքով հանգստյան օրերին առնվազն 185 մարդ է զոհվել. տեղեկացնում է gazeta.ru-ն։


Բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Նրանց խոսքով՝ իսլամիստ ծայրահեղականները տեղաբնակներին որպես «կենդանի վահան» են օգտագործել։


Վերջին տարիների ընթացքում Նիգերիայի արևելքում ակտիվ գործում է իսլամական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը բազմիցս ստանձնել է տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։