Ղազախ աշակերտուհին նոր հրթիռային վառելիք է ստեղծել

01:28 • 22.04.13

Ղազախական Ատիրաու քաղաքի տեխնիկական գիմնազիայի 11-րդ դասարանի աշակերտուհին մշակել է նոր վառելիքի տեխնոլոգիա՝ հրթիռների համար և և դարձել է 9-րդ Տիեզերական հետազոտությունների միջազգային գիտական մրցույթի հաղթող: Նրա աշխատանքով արդեն հետաքրքրվել են ռուս գիտնականները: Այս մասին հայտնում է Голос России-ն:


Աշակերտուհին՝ Գաուհաև Զայդենովան, հետազոտություններն անցկացնում էր Ատիրաուի նավթի վերամշակման գործարանում, ամբողջ օրը անհետանում էր գրադարաններում և համացանցով պատվիրում էր ամսագրեր, որոնք չկային Ղազախստանում: Հետազոտությունների համար նա ծախսել է մոտ 2 տարի: Նա իր աշխատանքը ներկայացրել է 9-րդ Տիեզերական հետազոտությունների միջազգային գիտական մրցույթի ժամանակ, որոնք անցկացվում էին Բայկանուրում:


Աղջիկը հայտնել է, որ ցուցադրությունից հետո բոլորին վերադարձվել են իրենց աշխատանքները, իսկ աղջկան չեն տվել՝ նշելով, որ նրա այս հետազոտությունը բավականին ակտուալ է, և նրանք այն պահպանել են հետագա հետազոտությունների համար:


 

Ղազախ աշակերտուհին նոր հրթիռային վառելիք է ստեղծել