Հռոմում գարեջրի փառատոն կանցկացվի
Իտալիայի մայրաքաղաքի Ֆալկոնյանա արվարձանում ապրիլի 25-ին կանցկացվի United Indipubs Roma ավանդական դարձած գարեջրի փառատոնը, հայտնում է euromag.ru-ն։
Հռոմի 12 փաբեր կներկայացնեն ավելի քան 50 տեսակի գարեջուր ամբողջ աշխարհից։ Փառատոնի անվանումը հիմնված է երկու սկզբունքի վրա. united՝ ազգային մակարդակի միասնական նախագծի մասնակիցների փորձի և ընտրության միավորում, independent՝ փաբերի և բարերի տարբերությունը, որոնք համաձայն իրենց համային նախասիրությունների են ընտրում այդ խմիչքի ապրանքանիշներն ու մատակարարներին։
Գարեջրային տոնը կսկսվի 11։30 և կավարտվի կեսգիշերին մոտ։ Փառատոնը կանցկացվի բնության գրկում, ագրոտուրիզմի հյուրանոցի տարածքում։










