Սոմալիում գրանցվել է այս տարի արդեն չորրորդ լրագրողի սպանության դեպքը
Սոմալիի լրագրողը, ով աշխատում էր պետական հեռարձակող ընկերությունում, սպանվել է մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող իր տան մոտակայքում: Երկրում արդեն չորրորդ լրագրողն է սպանվում այս տարի, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով լրագրողների միությանը:
Մոհամեդ Իբրահիմ Ռագեհն, ով աշխատում էր Սոմալիի Ազգային հեռուստատեսությունում, սպանվել է անհայտ անձի կողմից աշխատանքից հետո տուն վերադառնալիս, հայտնում է Մոգադիշոյի ռադիոյի տնօրենը:
Այս տարվա ընթացքում երեք այլ լրագրողներ ևս սպանվել են Սոմալիում, հայտնում են լրագրողների միությունից: Չորրորդ լրագրողի մահը տեղի ունեցավ մեկ շաբաթ անց այն դեպքից հետո, երբ մահապարտի կողմից մայրաքաղաքի դատարանի մոտ մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով 30 մարդ էր զոհվել: Նրա մահից առաջ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև օդանավակայանի մոտ, երբ դարձյալ մեքենա էր պայթեցվել:










