Հունգարիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան է բացվել

16:42 • 22.04.13

Հունգարիայի հարավում՝ Սեգեդ քաղաքում, Առաջին Աշխարհամարտի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել, հայտնում է հունգարական politics.hu-ն:

 

Հուշարձանն իրենից ներկայացնում է խաչքար և տեղադրվել է շաբաթ օրը Սեգեդի մայր տաճարի մոտ՝ Քրիստոնեական համերաշխության զբոսայգում:

 

Բացմանը ներկա Բարի կամքի դեսպան Լևոն Սարգսյանը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը) ողջունել է նման կարգի հուշարձանի բացումը Հունգարիայում:

 

Ըստ աղբյուրի՝ Լևոն Սարգսյանը բացմանն ասել է, որ «չնայած վերջին շրջանի դժվարին պահերին, այժմ դրանք քշվել են՝ ինչպես մոխիրը քամուց»:
 

Նա ասել է նաև, որ չնայած Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը՝ ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի:

 

Այս առիթով իր նամակն է հղել նաև Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին: Նա ասել է, որ երկու ժողովուրդների բարեկամության հիմքում ընդհանուր քրիստոնեական հավատն է և նշանակալից ձեռքբերումները, որոնք ունեցել են Հունգարիայում հաստատված հայերը:


Հայաստանը միակողմանիորեն առկախել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, երբ անցած տարվա օգոստոսին Ադրբեջանին էր արտահանձնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցին: