Սենսորային էկրանները կարող են էապես զարգացնել երեխայի կրթական ներուժը․ հետազոտություն
Մինչև հինգ տարեկան երեխաներն ունեն նոր տեխնոլոգիան ընկալելու անհավանական կարողություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաճախակի կարելի է տեսնել փոքրիկ երեխաների, ովքեր չեն վարանում վերցնել որևէ համակարգչային սարք և վստահորեն սեղմել դրա կոճակները: Սակայն ծնողները հաճախ մտահոգություն են հայտնում՝ արդյո՞ք համակարգչային սարքավորումների էկրանը չի վնասի իրենց փոքրիկների գլխի աշխատանքին: Պարզվում է, որ էկրանները կարող են օգտակար լինել սովորելու համար, և ինչքան դրանք ինտերակտիվ լինեն, այնքան ավելի լավ երեխաների համար:
Վիսկոնզինի համալսարանի գիտնականները ներկայացրել են հետազոտություն, որի համաձայն երկուսից երեք տարեկան երեխաներն ավելի ակտիվորեն են արձագանքում այն էկրաններին, որոնք երեխաներին դրդում են դիպչել դրանց, քան այնպիսինները, որոնք արձագանք չեն պահանջում:
Նույն համալսարանի պրոֆեսոր Հիդեր Քրքորյանը, ով անցկացրել է տվյալ հետազոտությունը, հայտնում է, որ սենսորային էկրանները կարող են էապես զարգացնել մինչև հինգ տարեկան երեխաների կրթական ներուժը:
«Այն երեխաները, ովքեր խաղում են սենսորային էկրանների հետ, հետագայում ավելի լավ են իրենց դրսևորում և ավելի արագ են սովորում»,-կարծում է պրոֆեսորը:










