Ուշիի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 17.07-ին, տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










