ԱՄՆ-ում և Իսպանիայում ձերբակալվել են «Ալ-Կաիդա»-ի կողմնակիցները

21:27 • 23.04.13

Ապրիլի 23-ին ԱՄՆ իրավապահները ձերբակալել են Իլինոյս նահանգի 18-ամյա բնակիչ Աբդալլա Ահմեդ Թունիսին, ով ներկայանալով որպես «Ալ-Կաիդայի» ներկայացուցիչ, Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալին պատմել էր, որ պատրաստվում է միանալ ծայրահեղականներին և ահաբեկչական գործողություններ իրականացնել Միացյալ նահանգներում, գրում է Вести.Ru-ն:


Ոստիկանական գործակալի և երիտասարդի միջև գրագրությունն իրականացվել է կեղծ կայքի միջոցով: Երիտասարդին ձերբակալել են Թուրքիա մեկնելուց անմիջապես առաջ և մեղադրել են ծայրահեղականներին աջակցելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Միևնույն ժամանակ Իսպանիայում կալանքի տակ են առնվել երկու հոգի, ովքեր կասկածվում են «Ալ-Կաիդա»-ի ակտիվիստներ լինելու մեջ: Ալժիրի և Մարոկկոյի քաղաքացիների գործունեությանը հետևել են շուրջ երկու տարի, հայտնում է Իսպանիայի արտգործնախարար Ֆերնանդես Դիասը:

 

Կան նաև ենթադրություններ բոսթոնյան պայթյուններին նրանց մասնակցության մասին: