ԱՄՆ բնակչուհին խոստովանել է, որ գողացել է Բենջամին Ֆրանկլինի հազվագյուտ կիսանդրին
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի 47-ամյա բնակչուհի Անդրեա Լոութոնը խոստովանել է, որ Ֆիլադելֆիա նահանգի մեծահարուստներից մեկի տանից գողացել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ Բենջամին Ֆրանկլինի կիսանդրին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով NBC News-ին:
Հետաքննության նյութերի համաձայն՝ տնային տնտեսուհին արձանը գողացել է, երբ իմացել է, որ այն շատ թանկարժեք է: Գողացված արձանիկի տիրոջ խոսքով՝ կիսանդրու աճուրդային գինը կազմում է շուրջ երեք մլն դոլար:
Լոութոնին ձերբակալել են այն պահին, երբ նա փորձել է վաճառել գողացված արձանիկն ընդամենը 500 հազար դոլարով: Ամենայն հավանականությամբ, դատարանը նրան նույն չափով տուգանք կնշանակի:










