Մարդիկ սկսել են անտեսել էլեկտրոնային նամակները. հետազոտություն
Մարդիկ վերջին շրջանում սկսել են ավելի հազվադեպ պատասխանել ընկերների և գործընկերների էլեկտրոնային նամակներին, գրում է The New York Times-ը, որը փորձել է այս տենդենցի պատճառները գտնել ընթերցողների միջոցով:
Ըստ հետազոտության արդյունքների՝ ընթերցողների ամենատիպիկ բացատրությունները հետևյալն են.
- Մենք չենք հարմարվել էլեկտրոնային հաղորդակցման ռիթմին: Բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Թերրի Կուրցբերգը հիշում է հեռախոսային զրույցները, որտեղ ընդմիջումը չէր կարող երկար տևել և անհրաժեշտ էր մի բան պատասխանել, իսկ «թվային հաղորդակցման մեջ նման օրենք չկա»:
- Մենք ցանկանում ենք «ոչ» ասել խնդրանքին, սակայն մեղք ենք զգում: «Ես ցանկանում եմ «ոչ» ասել, սակայն զգում եմ, որ ճիշտ կլինի «այո» ասել, դրա համար ես հետաձգում եմ պատասխանը, հետո ծրագրում եմ սևագիր գրել, սակայն արդյունքում ոչինչ չեմ անում: Դրա պատճառով ես ինձ ավելի վատ եմ զգում և կրկին հետաձգում եմ»:
- Դա հեշտ է: «Եթե մարդիկ ինձ նամակ են ուղարկում, որին ես չեմ ցանկանում պատասխանել՝ ավելի հեշտ է չպատասխանել»:
- Պատասխանի բացակայությունը նույնպես պատասխան է: «Վերջերս նախկին դայակը խնդրել էր երաշխավորագիր տրամադրել: Ես կարծում եմ, որ նա արժանի չէ իմ երաշխավորագրին: Ես պատրաստվում էի պատասխանել, սակայն այդպես էլ չարեցի դա»:
- Մենք ցանկանում ենք պատասխան գրել, սակայն ժամանակ չենք գտնում, քանի որ անհրաժեշտ է մանրամասնել: «Երբեմն ես չեմ պատասխանում, որովհետև բավարար ժամանակ չունեմ հանգամանալից պատասխանի համար, դրա համար հետաձգում եմ այն, իսկ հետո մոռանում եմ, սակայն իրականում ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»:
- Պատասխանը հանգեցնում է հավելյալ էլ փոստի: «Էլեկտրոնային փոստին պատասխանելը նման է հիդրայի դեմ պայքարին: Հենց պատասխանես նամակներից մեկին, կհետևեն մյուսները»:










