Սիրիայում ազատ են արձակել նախօրեին գերեվարված քրիստոնյա եպիսկոպոսներին

20:42 • 23.04.13

Սիրիայի հյուսիսում մեկ օր առաջ առևանգված հույն եպիսկոպոս Պավել Յազիգին և Հալեպի եպիսկոպոս Յոհան Իբրահիմը ազատ են արձակվել, ապրիլի 23-ին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին: 


Գերի ընկած հոգևորականների եկեղեցիների ներկայացուցիչները պատմել են, որ եպիսկոպոսներին առևանգել են սիրիական կառավարության բանակի դեմ պայքարող չեչեն զինյալները: Այդպիսի տեղեկություն էր հաղորդում նաև պաշտոնական Դամասկոսը:


Սիրիացի ապստամբներն իրենց հերթին եպիսկոպոսների առևանգման մեջ էին մեղադրում կառավարական բանակի զինծառայողներին: