Իրաքի բոյկոտ հայտարարած արտգործնախարարն ազատվել է պաշտոնից
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին փոխվարչապետ Հուսեյն Շահրաստանիին նշանակել է արտգործնախարար, որպեսզի նա այդ պաշտոնում փոխարինի Հոշյար Զեբարիին, հայտնում է Al Jazeera-ն:
Ըստ աղբյուրի՝ Ալ-Մալիքին նախարարին պաշտոնից ազատել է, քանի որ մտադիր է պաշտոններից ազատել այն անձանց, ովքեր ներգրավված են խորհրդարանական բոյկոտի նախաձեռնության մեջ. դրա շրջանակներում քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի կողմից Էրբիլ կանչված ազգությամբ քուրդ պաշտոնյաները, ինչպիսին է նաև Զեբարին, հրաժարվել են վերադառնալ:
Ազգությամբ քուրդ պաշտոնյաները բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով ազգային համերաշխություն Իրաքում:










