Պայթյուն՝ Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատանը

17:47 • 23.04.13

Մեքենայով ռումբ է պայթել Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնում է Courier Mail-ը: Հարձակման հետևանքով երկու ֆրանսիացի հսկիչ է վիրավորվել: Դեսպանատանը մեծ վնաս է հասցվել: Դեսպանատան աշխատակիցներից մեկն ասել է, որ իր աշխատասենյակից ոչինչ չի մնացել:

 

Պայթյունից նաև մեքենաներին ու մոտակա առանձնատներին է վնաս հասցվել: Կոտրվել են 200 մ հեռավորության վրա գտնվող խանութների ապակիները: Դեսպանատան փողոցն այնուհետ հեղեղվել է կոյուղու ջրերով:

 

Լիբիայի արտգործնախարար Մոհամեդ Աբդել Ազիզը կատարվածը որակել է «ահաբեկչական» միջադեպ, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ Տրիպոլին պետք է արագ գործի՝ հայտնաբերելու նախապատրաստողներին, և նրանց արդարադատության առաջ կանգնեցնի: Նախատեսվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լորան Ֆաբիուսի այցը Տրիպոլի:

 

Անցած տարի Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումից հետո սա առաջին խոշոր հարձակումն է օտարերկրյա ներկայացուցչության վրա: