Օգտատերերը փորձարկել են Galaxy S IV-ի էկրանի ամրությունը (տեսանյութ)
Նորագույն Samsung Galaxy S IV-ում ընկերությունն օգտագործել է Gorilla Glass երրորդ սերնդի ապակին, որն, այն ստեղծողների հավաստմամբ, նախորդ տարբերակից երեք անգամ ավելի ամուր է: Օգտագործողներից մեկը որոշել է փորձել հեռախոսի էկրանը բանալիների, կոպեկների և դանակի միջոցով, գրում է Russia Today-ը:
Ինչպես պարզվել է, Galaxy S IV-ի էկրանն իսկապես գերդիմացկուն է: Ստորև ներկայացված տեսանյութում պատկերվում է, թե ինչպես են փորձում էկրանը դանակով, բանալիով, գրիչով և այլ առարկաներով, սակայն դրա վրա հետք չի մնում:










