Հունաստանում պատրաստել են հսկայական կուլիչ՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար (լուսանկարներ)

16:31 • 23.04.13

Հունաստանի Լեսբոս կղզում պատրաստել են 70 մետր երկարությամբ հսկայական հունական զատկական կուլիչ՝ ցուրեկի, հայտնում է Russia Today-ը։ Կղզու բնակիչները որոշել են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Բացի այդ, հույները պատրաստվում են նաև Սուրբ Զատկի տոներին (մայիսի 5-ին)։

 

Նախկինում ամենաերկար ռեկորդակիր ցուրեկին 50.4 մետր երկարություն է ունեցել։ Իրականում, ըստ հույների, այդ ամենը ոչ ավելին է, քան փորձ տոներից առաջ։

 

«Կհայտնվենք Գինեսի գրքում, թե ոչ՝ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մենք կարող ենք կերակրել նրանց, ովքեր այժմ կարիք ունեն, և միևնույն ժամանակ կմրցենք Սուրբ Զատկի գլխավոր ուտեստի պատրաստման համար»,- ասել է տեղի բնակչուհի Մարուլա Ցալյանիսը։

 

Ցուրեկիի պատրաստման համար պահանջվել է 150 կգ խմոր, ավելի քան 100 ձու, 75 կգ ալյուր, 22 կգ շաքար, 20լ կաթ, 10 կգ թթխմոր և 3 կգ կարագ։


Նույն օրը Լեսբոսի իշխանությունները ցուրեկիի մի մասը բաժանել են աղքատներին, իսկ մի մասը վաճառել են՝ կարիքավորների համար գումար հավաքելու նպատակով։