Իսրայելի խորհրդարանն այսօր «պատմական նիստ» է գումարելու՝ քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը

12:43 • 23.04.13

Թուրքիայի և Իսրայելի միջև 2010թ. «Մավի մարմարա» նավի միջադեպից հետո խզված հարաբերությունների կարգավորման փուլի մեկնարկից հետո Իսրայելի Կնեսետը «Հայոց ցեղասպանության» հարցով հատուկ նիստ է գումարելու։


Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը՝ իսրայելյան Haaretz-ին հղումով։

 

Իսրայելի լրատվամիջոցներն այդ նիստը «պատմական» են որակում և նշում, որ դա տեղի է ունենում երկու երկրների հարաբերություններում առկա զգայուն իրավիճակում։

 

Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ևս մեկնաբանել է նիստի անցկացումը։ Նա նշել է, որ չնայած Թուրքիայի հետ բարեկամությանը, իրենք, որպես հրեաներ, չեն կարող միջազգային ողբերգություններն անտեսել և այս կետում երկար մնալ։