Մայքլ Ջեքսոնի բժշկի փաստաբանները խնդրում են չեղյալ համարել մեղադրական դատավճիռը
Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյի փաստաբանները բողոքարկում են ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ խնդրելով չեղյալ համարել մեղադրական դատավճիռը, հայտնում է Вести-ն։
Նրանք կարծում են, որ դատական գործընթացն անարդար էր, դատախազությունն այդպես էլ չի կարողացել ապացուցել բժշկի մեղքը։ Դատավորների որոշման վրա ազդեցություն ունեցած պատճառների թվում են «հասարակական աղմուկը, երգչի հայտնիությունն ու նրա նկատմամբ սերը»։
Ինչպես վստահեցնում են փաստաբանները, մահացու ներարկումը Ջեքսոնն ինքն է իրեն արել՝ առանց որևէ մեկի հսկողության։
Հիշեցնենք, որ դատարանը Մյուրեյին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։










