ԶԼՄ-ները չպետք է տարածեն զանգվածային սպանությունների մասին լուրերը. Ժիրինովսկի

13:00 • 23.04.13

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ահաբեկչության մանրամասները մամուլում լուսաբանելը հանգեցնում է նոր հանցագործությունների, հայտնում է Russia Today-ը։

 

«Մենք երբեք չենք կանգնեցնի նման տեսակի հանցագործությունները, քանի որ կա հիվանդագին սնափառություն՝ հեռանալ կյանքից այնպես, որ քո մասին խոսեն գոնե մեկ, երկու, երեք շաբաթ։ Ահա ձեզ Բոստոնը, ահա ձեզ Բելգորոդը»,- ասել է Ժիրինովսկին։

 

Որքան շատ տարածվի տեղեկությունը նման մանրամասներով, այնքան ավելի շատ տեղի կունենան նման դեպքեր, կարծում է Ժիրինովսկին։