Ջահերով երթին միանալու են երիտասարդներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական երիտասարդական միությունների ավանդական ջահերով երթին միանալու մասին հայտնել են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ: Կրթության նախարարությունն է կոչ արել, որ երիտասարդները միանան երթին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:
Նշենք, որ դեպի Ծիծեռնակաբերդ երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից:
Գիշերը երիտասարդները հերթապահություն են սահմանելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ:










