Նիգերիացի քահանան ներքնազգեստի գողությունը բացատրել է կնոջ համար աղոթելու մտադրությամբ
Նիգերիացի 25-ամյա քահանա Թոմի Իսաշարն, ով դատարան էր կանչվել իր ծխի անդամներից մեկի ներքնազգեստը գողանալու մեղադրանքով, արդարացրել է իր արարքը՝ ասելով, որ ցանկացել է աղոթել նրա համար: Այս մասին գրում է Russia Today-ը:
25-ամյա հոգևորականը իջևանել էր ծխական կնոջ և նրա ամուսնու տանը՝ Նիգերիայի Լագոս քաղաքում կրոնական կոնֆերանսի ժամանակ:
Նրա հեռանալուց հետո, ընտանիքը նկատել էր ներքնազգեստի և 10 հազար նիգերիական նայիրի կորուստը:
Դատախազության տվյալներով, հոգևորականը, ներքնազգեստը գողանալով, ցանկացել է աղոթել կնոջ համար, իսկ գումարի գողությունը նա հերքում է: Նիգերիայի օրենսդրության համաձայն՝ քահանային սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում:










