Պայթյուն Մոսկվայի կենտրոնում. 2 տուժած (թարմացված)

16:18 • 23.04.13

Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատ փողոցում, անհայտ պայթուցիկ սարք է պայթել, հայտնում է Russia Today-ը՝ նշելով, որ պայթյունից առնվազն 2 մարդ է տուժել:


ИТАР-ТАСС-ը նույն առիթով գրում է, թե հնարավոր է պայթյունը կենցաղային է, քանի որ մոտակայքում սրճարան կա:


Այժմ դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: LifeNews-ը հայտնում է, որ պայթյունի պատճառը վերանորոգումն է եղել. պայթել է քլորով տարա: