Հայտնի է դարձել Բելգորոդի խանութում տեղի ունեցած հրաձգության պատճառը

19:19 • 23.04.13

Բելգորոդի խանութներից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների շարժառիթ է հանդիսացել Սերգեյ Պոմազունին փամփուշտներ վաճառելու մերժումը: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Lenta.ru-ն՝ «ВестиFM» ռադիոկայանին արված հղումով:


Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, հանցագործության նախօրեին Պոմազունը եկել է խանութ և ցանկացել է փամփուշտներ գնել, սակայն նրան մերժել են, քանի որ նա զրկված էր զենք կրելու թույլտվություն ստանալու հնարավորությունից՝ նախկինում դատապարտված լինելու պատճառով: Այդ ժամանակ տղամարդը խոստացել է վերադառնալ և սպանել բոլորին, սակայն նրա խոսքերը լուրջ չեն ընդունվել:


Ավելի ուշ «Комсомольская правда» թերթը գրել էր, որ տվյալ խանութը պատկանում է Պոմազունի հորը:


Սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 22-ին, երբ Պոմազինը, իր հոր մոտից գողանալով հրացանը, ատրճանակը և BMW X5 մեքենան, եկել է խանութ և կրակել է վաճառողների և պատահական անցորդների ուղղությամբ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Պոմազունին ձերբակալել են, սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվել էին: