Anonymous-ի հետ համագործակցելու մեջ մեղադրվող Reuters-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

08:57 • 23.04.13

Thomson Reuters ընկերությունն աշխատանքից ազատել է reuters.com պորտալի սոցիալական ցանցերի փոխխմբագիր Մեթյու Քիզին՝ նրան մեղադրելով ցանցահենների Anonymous խմբի հետ համագործակցելու համար. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Reuters-ին տված հարցազրույցում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ աշխատակիցն ազատ է արձակվել ապրիլի 21-ին, սակայն հրաժարվել են մեկնաբանել դա։


ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները մարտին Կիզին մեղադրանք էին առաջադրել կապված նրա՝ Anonymous-ի հետ համագործակցության հետ։


Անօրինական գործողությունները, հետաքննության տվյալներով, նա արել է մինչև Thomson Reuters ընկերություն գալը, դեռևս այն ժամանակ, երբ աշխատել է The Tribune Company ընկերությունում, որը հրատարակում է Chicago Tribune և Los Angeles Times պարբերականները։


Կիզն իր մեղքը չի ընդունել։ Պաշտոնապես նրան մեղադրանք է առաջադրվել մարտի 23-ին։