Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել փախուստի

10:54 • 23.04.13

Երևանի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ապրիլի 22-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել փախուստի:


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աղջիկը բուժօգնության է դիմել «Էրեբունի» Բ/Կ:


Կատարվում է քննություն: