Շանհայի ավտոսրահի 10 ամենահետաքրքիր նորույթները (լուսանկարներ)
Շանհայի միջազգային ավտոսրահը, որն իր դռներն է բացել ավտոսիրողների և ոլորտի մասնագետների առաջ ապրիլի 21-ին, անշուշտ, շատ սպասված միջոցառում է, հայտնում է Forbes-ը։ Այն համարվում է Ասիայի խոշորագույն ավտոսրահը, որի նկատմամբ մեքենաշինական ընկերությունների հետաքրքրությունը տարեցտարի աճում է։
Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ արդեն մի քանի տարի է, ինչ չինական ավտոմոբիլային շուկան վաճառքի ծավալներով առաջին տեղում է։ Օրինակ՝ անցած տարվա ընթացքում Չինաստանում վաճառվել է 14.68 մլն մեքենա։
Ուստի զարմանալի չէ, որ համաշխարհային մեքենաշինական ընկերություններն իրենց նորույթները պահում են հենց չինական ավտոսրահների համար։ Ասվածի վառ օրինակ են BMW, Mercedes և Bugatti ընկերությունները։ Հենց Շանհայի ավտոսրահում է BMW-ն որոշել ներկայացնել իր նոր X4 արտաճանապարհային մեքենան, Mercedes-ը՝ իր ամենափոքր քրոսովերը, իսկ Bugatti-ին՝ աշխարհում ամենաարագընթաց կաբրիոլետը։
Հեղինակավոր Forbes հանդեսը, անդրադառնալով Շանհայի ավտոսրահին, ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Շանհայի ավտոսրահի 10 ամենահետաքրքիր նորույթները.
1. Bugatti Veyron Grand Sport Vitesse
2. Detroit Electric SP:01
3. Skoda Superb
4. Maserati Ghibli
5. Porsche Panamera
6. Citroen DS Wild Rubis
7. BMW X4 Concept
8. Volkswagen CrossBlue Coupe
9. MG CS
10. Mercedes-Benz GLA




















