Կրակոցներ Գյումրիում, կա մեկ զոհ և մեկ վիրավոր

16:00 • 23.04.13

Ոստիկանության Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:


Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: