2 պայթյուն Սպիտակ տանը, Բարաք Օբաման վիրավոր է. հաքերները կոտրել են Associated Press-ի կայքը

21:38 • 23.04.13

 2 պայթյուն է տեղի ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի նախագահի նստավայրում, երկրի նախագահն էլ վիրավոր է:

 

Նման tweet է տարածել հեղինակավոր Associated Press-ի էջը Twitter-ում, ինչից անմիջապես հետո այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ դա հաքերների ձեռքի գործն է:

 

Այս «լուրից» «փլուզվել է» Dow Jones միջազգային խոշորագույն ֆինանսական տեղեկատվության գործակալություններից մեկը: