Թայվանում թռչնագրիպի դեպք է գրանցվել
Թայվանի իշխանությունները հայտարարել են H7N9 վիրուսով հիվանդանալու առաջին դեպքի մասին: Այս հիվանդության նոր վիրուսով վարակված հիվանդը ծանր վիճակում է գտնվում Չինաստան այցելությունից հետո, հայտնում է Lifenews.ru-ն:
53-ամյա գործարարը հիվանդանոց է տեղափոխվել թռչնագրիպի ախտանիշով Չինաստանի արևելյան Սուչժոու քաղաք կատարած այցելությունից հետո:
Չինաստանում արդեն 22 մարդ է մահացել գրիպի համաճարակից: Այս տարվա մարտից ի վեր հիվանդության 108 դեպք է գրանցվել:










