Երկրաշարժ և ջրհեղեղ Աֆղանստանում. կան զոհեր
Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Courier Mail-ը: Երկրաշարժը զգացվել է երկրի մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև հարևան Պակիստանում և Հնդկաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Դելիում:
Հիպոկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիսում, 70 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով կա առնվազն 4 զոհ, 70 վիրավոր, հայտնում է Reuters-ը:
Երկրի հյուսիսում տեղի է ունեցել նաև ջրհեղեղ, ինչի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 5 հոգի անհետ կորած է, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Դրա պատճառն այն է, որ գյուղական տեղանքներում տները կառուցված են կավից, և ջրերը հեշտությամբ քշում են դրանք:










