Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև Բելառուսում
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի է ունեցել Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:
Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Ծաղկեպսակներ են դրվել՝ ի հիշատակ զոհերի:










