Սպիտակ տան պայթեցման լուրն Associated Press-ում «հրապարակել են» սիրիացի հաքերները

18:34 • 24.04.13

Հեղինակավոր Associated Press-ի կայքում նախօրեին Սպիտակ տան պայթյունների մասին լուրի «հրապարակման» պատասխանատվությունը ստանձնել է մի հաքերական խումբ, որն իրեն անվանում է Սիրիայի էլեկտրոնային բանակ, հայտնում է Huffington Post-ը։


Հիշեցնենք, որ երեկ հեղինակավոր կայքում հայտնվել էր «Սպիտակ տանը 2 պայթյուն է տեղի ունեցել, Բարաք Օբաման վիրավոր է» բովանդակությամբ Tweet, որը վայրկենապես ազդել էր շուկաների վրա: Մեկ րոպեում այս հաղորդագրությունը, տարածվելով, հազարավոր retweet-ներ էր ունեցել:


Քիչ անց հայտնի էր դարձել, որ «լուրը» հաքերային հարձակման հետևանք է:

 

Սիրիայի էլեկտրոնային բանակը որակվում է «ասադամետ հաքերների և առցանց ակտիվիստների կոլեկտիվ», որը հանդես է գալիս Սիրիայի գործող իշխանությունների օգտին: