Բրիտանացին միլիոններ է վաստակել՝ վաճառելով պայթուցիկներ որոնող կեղծ սարքեր
Մեծ Բրիտանիայի դատարանը քննում է մի ձեռներեցի գործ, ով մեղադրվում է Իրաքում, Վրաստանում, Եգիպտոսում և Մոսկվայում զինվորականներին և ոստիկաններին կեղծ սարքավորումներ վաճառելու համար, գրում է Russia Today-ը:
Գործարար Ջեյմս Մակկորմիկը պատվիրատուներին վաճառել է նոր տեսակի կոմպակտ որոնողական սարքեր: Սարքերը ներկայացվել են որպես նորարարական տեխնոլոգիա, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերելու վտանգավոր օբյեկտները ջրի, հողի տակ, օդում և նույնիսկ պատերից այն կողմ: Գործարարը վաճառել է յուրաքանչյուր սարքը 41 հազար դոլարով: Իրականում սարքավորումների համար բաղադրիչ մասեր են հանդիսացել գոլֆի գնդակներն ու մաշված մետաղալարերը: Այդ տեսակ սարքը ոչ մի պայթյունավտանգ նյութ չի հայտնաբերել:
Գործին կցված նյութերի համաձայն՝ Մակկորմիկը 2008-2010 թվականների ընթացքում աշխատել է 40 մլն դոլար՝ վաճառելով 6 հազար սարք:
Դատարանը Ջեյմս Մակկորմիկի դատավճիռը կկայացնի մայիսի 2-ին:










