Գիտնականները կարծում են, որ Tetris խաղն արդյունավետ միջոց է որոշ տեսողական խնդիրների դեպքում

08:11 • 24.04.13

Կանադացի գիտնականները շլությունը բուժելու անսովոր միջոց են գտել: Նրանք առաջարկել են հիվանդներին խաղալ հայտնի Tetris խաղը, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով BBC-ի ռուսական ծառայությանը:


Մակգիլա համալսարանի աշխատակիցները հետազոտության ընթացքում պարզել են, որ խաղը, որի էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ճիշտ դասավորել տարբեր չափսերի պատկերները, կարող է ստիպել, որ երկու աչքերը միաժամանակ նայեն մի ուղղությամբ:


Հետազոտությանը մասնակցել են 18 կամավորներ՝ տարեց մարդիկ: Արդյունքում պարզվել է, որ Tetris խաղն ավելի արդյունավետ է ազդում հիվանդների վրա, քան վիրակապը, որով սովորաբար փակում են առողջ աչքը, որպեսզի հիվանդ աչքը սկսի աշխատել: Ապագայում գիտնականները մտադիր են ուսումնասիրել՝ արդյո՞ք կօգնի այս խաղը բուժելու հիվանդությունը երեխաների մոտ:


Ըստ որոշ գնահատականների՝ յուրաքանչյուր 50-րդը տառապում է այս հիվանդությամբ:
 

Գիտնականները կարծում են, որ Tetris խաղն արդյունավետ միջոց է որոշ տեսողական խնդիրների դեպքում