Վենեսուելայի Չավեսի անվան հետազոտությունների կենտրոնը կղեկավարի նրա եղբայրը

11:14 • 24.04.13

Ուգո Չավեսի եղբայրը, ով Վենեսուելայի Բարինաս նահանգի նահանգապետն է, կղեկավարի երկրի նախկին նախագահի անունը կրող Մտքի և հետազոտությունների կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Այդ մասին հայտնել է երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն։

 

Մադուրոն խոստացել էր նման կենտրոն կառուցել իր երդմնակալության ժամանակ։ Կենտրոնը պետք է զբաղվի կյանքի և այն նախագծերի ուսումնասիրությամբ, որոնք նախատեսել էր Չավեսը։ Ինչպես և խոստացել էր Մադուրոն, կենտրոնի ստեղծմանը մասնակցում են նախկին նախագահի բարեկամները։