Չիլիում հայտնաբերված «այլմոլորակայինի» առեղծվածը բացահայտված է (լուսանկարներ, տեսանյութ)

10:36 • 24.04.13

Չիլիացի գիտնականները ուսումնասիրություններից հետո վերջապես բացատրել են 15 սանտիմետրանոց, մումիֆիկացված «այլմոլորակայինի» առեղծվածը, որը հայտնաբերվել էր Չիլիի Ատակամ անապատում 1 տասնամյակ առաջ։
 

A new documentary film Sirius has revealed that the mummified remains of a six-inch supposed ¿space alien¿ are in fact human

Ինչպես նշում է Daily Mail-ը, Ատակամ հումանոիդ անվանումը ստացած մումիայ ծագումը բազմաթիվ քննարկումների ու ամենանհավանական վարկածների առաջացման առիթ է եղել։ Մասնագետների մի մասը հակված է եղել մտածելու, որ դա արհեստական վիժեցված սաղմ է, կապիկ և նույնիսկ Երկիր ժամանած այլմոլորակային։ Ինչպես նկատում է The Huffinghton Post-ը, տարօրինակ կմաղքին նայելիս առաջին մտազուգորդումն առաջանում  է հենց այլմոլորակայինի հետ՝ ինչը պայմանավորված է Ատակամ հումանոիդի չափից ավելի մեծ գլխով ու մարմնի փոքր չափերով։
 

Scientists say DNA tests have revealed the ususal remains to be human rather than alien

A DNA sample from bone marrow extracted from the specimen, was analyzed by scientists at a prestigious American university

Կմախքը հայտնաբերել է չիլիացի Օսկար Մունոզը՝ 2003թ. հոկտեմբերի 19-ին։ Ատակամա անապատում փնտրելով պատմական մեծ արժեք ունեցող իրեր՝ նա պատահաբար գտել են սպիտակ կտորի մեջ փաթաթած բան։ Բացելով՝ հայտնաբերել է 15 սմ երկարությամբ, սուր ատամներով, ուռուցիկ, փքված գլխով, մուգ գույնի, թեփուկավոր մաշկով մի էակի։ Հարկ է նաև նշել, որ ի տարբերության մարդկանց այն ունի ընդամենը 9 կողոսկր։

Alien Sirius Documentary  Alien Sirius Documentary

Կասկածները ցրելու համար գիտնականները նրա ուղնուղեղից ԴՆԹ-ի անալիզ են վերցրել, որի ուսումնասիրությունն անցկացվել է ԱՄՆ-ի հեղինակավոր Ստենֆորդի համալսարանում։ Արդյունքում հայտնի է դարձել, որ «այլմոլորակայինը» իրականում արտասովոր մուտացիայի ենթարկված, արական սեռին պատկանող մարդ է։

Sirius premiered in Los Angeles on Earth Day and will be released online and in select theaters worldwide, starting April 22

The small skeleton bears many of the hallmarks of what we have come to believe ETs look like, in particular a large head overshadowing a small body

Scientists concluded that the skeleton was an 'interesting mutation' of a male human that had survived post-birth for between six and eight years


 

Չիլիում հայտնաբերված «այլմոլորակայինի» առեղծվածը բացահայտված է (լուսանկարներ, տեսանյութ)