Չինաստանում «ահաբեկչության» կանխման ժամանակ 21 մարդ է զոհվել
Չինական արևմտյան Սինցզյան նահանգում իրավապահների ու բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկաններ, հայտնում է The Telegraph-ը։
Բաչու շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի պատճառն է եղել այն, որ ոստիկանները խուզարկություն են սկսել տեղացիների տներում՝ փորձելով գտնել ապօրինի զենք ունեցող կասկածյալներին, ովքեր պատրաստվել են ահաբեկչություն իրականացնել։
Իրավապահները նշել են, որ փնտրվող կասկածյալները ևս սպանվել են։ Հայտնի է նաև, որ 21 զոհերից 11-ն ազգությամբ ույղուրներ են, որոնց մեծ մասը մուսուլման է։ Սինցզյան նահանգում չինացիների հետ մեկտեղ բնակվում է 9 մլն ույղուր, որոնց մեծ մասը բողոքում է Չինաստանի իշխանությունների կողմից իրենց նկատմամբ կիրառվող կրոնական և մշակութային ճնշումներից։










