Չինացի հանցագործները մարդկային օրգաններ են վաճառել՝ սմարթֆոններ գնելու համար
Չինաստանի Հանչժոու քաղաքում ձերբակալվել է 9 մարդուց կազմված մի խումբ, որը զբաղվել է մարդկային օրգանների վաճառքով, հայտնում է Russia Today-ը։ Հանցագործները դատապարտվել են 1-ից 10 տարվա ազատազրկման։
Խմբի բոլոր անդամները մինչև 30 տարեկան են։ Սկզբնական շրջանում վաճառելով իրենց երիկամները՝ նրանք հետագայում սկսել են համացանցում փնտրել մարդկանց, ովքեր պատրաստ են նույն բանն անել։ Պոտենցիալ դոնորներին հանցագործները պահել են վարձակալած բնակարանում, որտեղ նրանք սպասել են բժշկական ստուգման ու օրգանների հեռացման։
Լու ազգանունով մեկը պատմել է, որ մեկ երիկամի վաճառքից վաստակել է ավելի քան 3.000 դոլար։ Խմբի գոյության ամբողջ ժամանակահատվածում նա վաստակել է մոտ 26 հազ. դոլար։
Հանցագործներից երկուսը խոստովանել են, որ անօրինական վաճառքը ձեռնարկել են՝ նոր սմարթֆոններ գնելու համար։










