ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել

15:40 • 24.04.13

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 22-ին Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ,«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարոզչությունն իրականացնելիս կուսակցության ակտիվիստների վրա հարձակման փաստով, տեղեկացնում է ոստիկանության կայքը:


Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986թ. ծնված Ա. Հ.-ն բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Ա. Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:


Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ա. Հ.-ի և 1995թ. ծնված Ի. Մ.-ի միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է 1987թ. ծնված Հ.Գ.-ն:
 

Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Ի.Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: