Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով 100 մարդ է զոհվել

15:42 • 24.04.13

Բանգլադեշ երկրում առնվազն 82 մարդ է զոհվել 8-հարկանի շենքի փլուզման հետևանքով, հայտնում է Courier Mail-ը: Կա 700 վիրավոր: Reuters-ը հայտնում է 100 զոհի մասին:

Աղետը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Դհաքայում՝ հագուստի արտադրության մի քանի գործարաններ ներառող շենքում:
 

Ըստ որոշ տվյալների՝ փլատակների տակ դեռ 50 զոհ և 100-150 վիրավոր կա:

 

Նշվում է, որ գործարաններն աշխատում են շուրջօրյա, իսկ այսօր բոլոր գործարանների աշխատողներն աշխատանքի են եկել միաժամանակ, ինչն էլ, հնարավոր է, փլուզման պատճառ է դարձել: Շենքում 5.000 մարդ է աշխատում:

 

Բանգլադեշում տեքստիլ արդյունաբերությունը տարեկան 20 մլրդ դոլարի եկամուտ է բերում: