Հրդեհ Հանրապետական ծննդատանը, այրվել է մեկ ամբողջ սենյակ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս:
Ըստ ԱԻՆ կայքի՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ: Նշված ինստիտուտում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:










