Իրանի քուրդ տղամարդիկ կանանց շորեր են հագել՝ հանուն հավասարության (լուսանկարներ)

17:06 • 24.04.13

Իրանի քուրդ տղամարդիկ Facebook սոցիալական կայքում նախաձեռնություն են սկսել, որի ուղերձը հետևյալն է. կին լինելն ամոթալի չէ:

 

«Քուրդ տղամարդիկ հանուն հավասարության» նախաձեռնությունը սկսվել էր, երբ ընտանեկան բռնության ենթարկված կանանց ամուսիններին դատավորները ստիպել էին կանանց շորեր հագնել՝ որպես հրապարակային ստորացման ձև:

 

Ըստ դատական որոշման՝ Իրանի քրդական նահանգում կոնկրետ տղամարդ պետք է փողոցում շրջեր կարմիր շորով և հիջաբով՝ գլխաշորով: Իրենց ակցիայով մյուս քուրդ տղամարդիկ ցանկացել են ասել, որ այս որոշումը նվաստացուցիչ է հենց կանանց համար: