Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել

17:19 • 24.04.13

Ստամբուլի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից Սուլթանահմեթում կազմակերպված Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է «Իլհաս» գործակալությունը, միջոցառման ընթացքում մի մարդ մոտեցել է ասուլիսով հանդես եկող խմբին և բղավել. «Թուրք ժողովուրդը ցեղասպանություն իրականացնել չէր կարող»։

 

1915թ.-ի ընթացքում որպես բանտ ծառայած շինության մոտ, որն այժմ Իսլամի արժեքների թանգարան է, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել։


«Դուք ստում եք, դուք խեղաթյուրում եք պատմությունը, թուրք ժողովուրդը ցեղասպանություն իրականացնել չի կարող»,-բղավել է ակցիան իրականացնող խմբի մեջ մտած քաղաքացին, ում, սակայն, արագ հեռացրել են տարածքից։